1. Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն, Տեսնեի այն առուն, կարոտով ես անհուն, Որ ամեն մի գարուն ջրերով վարարուն 2x Կարկաչում էր սարերում: 2. Թեքվեի աղբյուրին, կարոտած պաղ ջրին, Լինեի հանդերում, մեր կանաչ մարգերում, Ուր ծաղկունքն էր բուրում, ուր մանուկ օրերում 2x Հովն էր ինձ միշտ համբուրում: 3. Հայրենիքն իմ սրտում` թե չնկնեմ ես մարտում, Ա՜խ, իմ մայր թանկագին, տուն կգամ ես կրկին, Կսփոփեմ քո հոգին համբույրով սրտագին, 2x Կսեղմեմ քեզ իմ կրծքին: Скачано с сайта www.Muza.vip